Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում եղել է 104 մարդ, հիմա մնացել է մեկ ընտանիք. Սանոսյան
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 80 հազար անձ տեղավորվել է ՀՀ մարզերում։ Նրանցից միայն 1600-ն է հարմարեցված շինություններում, այսինքն հյուրանոցում չէ, տանը չէ, որևէ բնակարանում չէ, այլ հարմարեցված վայրերում են։ Լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Բոլորը տեղաբաշխվել են, այնտեղ մնացել է մեկ ընտանիք, որն այլ տեղ է տեղափոխվելու, խնդրել է ևս երկու օր մնալ», - ասաց Սանոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ ծրագրեր պետք է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների Հայաստանում մնալու և չարտագաղթելու համար
- «Երբ ձեզ ասում են, որ կառավարությունը հոգում է տեղահանված արցախցիների բոլոր խնդիրները, ուղղակի նայեք այս նկարին»
- Ռումինիան անկողնային պարագաներ, պարեն է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին
- Արցախից բռնի տեղահանված անձանց հետաքրքրող հարցերի պատասխանները
- Արցախից բռնի տեղահանվածերի շուրջ 75 տոկոսը մարզերում են տեղավորվել