«Ժողովուրդ». Ախուրյանի մարզադպրոցի տնօրենը եղբոր հետ հարձակվել է համայնքի ՔՊ-ական ղեկավարի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ միջադեպ է գրանցվել Ախուրյանի համայնքապետարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն Լևոն Գեղամյանին կասկածել են կոռուպցիոն գործարքների մեջ, որով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ, ու իրավապահները ուսումնասիրություններ են սկսել մարզադպրոցում։
Այս բացահայտումից հետո համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը դպրոցում իրականացնում է կազմակերպչական փոփոխություններ, ինչը դուր չի գալիս Լևոն Գեղամյանին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վախենալով իր կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների բացահայտումից և զբաղեցրած պաշտոնից զրկվելուց՝ Լևոն Գեղամյանը Ախուրյանի համայնքապետարանի մուտքի մոտ եղբոր հետ հարձակվում է Ախուրյան համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանի և ԲՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Սերգոյանի վրա։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպին ականատես են եղել համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, որոնց ջանքերով հարթվել է իրավիճակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է