Լևոն Քոչարյանի գործով կատարվել են առերես հարցաքննություններ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Երկու օր առաջ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և ոստիկանության թվով երկու ծառայողների միջև առերես հարցաքննությունը:
Հայտնում ենք նաև, որ նման վարութային գործողության անհապաղ կատարման պահանջ ներկայացվել էր դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, և դա կատարելու փոխարեն, անտեսելով անմեղության և ազատության կանխավարկածները՝ քննչական մարմնի կողմից ներկայացվել էր կալանքի միջնորդություն: Սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ փաստաբանական խմբի կողմից այդ թվում գրավոր մի շարք բողոքներ են հասցեագրված անգործության վերաբերյալ:
Բողոքներ ներկայացվել էր նաև Դատախազություն: Արդյունքում բավարարելով համապատասխան բողոքը, քննչական մարմինն ապահովել է առերես հարցաքննությունները:
Հատկանշական է, որ Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու պայմաններում, նման փաստացի անգործությունը, նվազագույն ջանասիրության բացակայությունը ոչ միայն քրեադատավարական էական խախտում է, այլև փաստարկված հիմնավորում է, որ առանց որևէ հիմքի անձը սեպտեմբերի 22-ից անազատության մեջ է»։
Հայտարարության ներքո ստորագրել են փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Էրիկ Ալեքսանյանը, Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորն այնպիսի հիմնավորմամբ մերժեց մեր միջնորդությունը, որ գործնականում նման բան չեմ լսել. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Գործ ունենք ոչ թե քրեական վարույթի, այլ բացառիկ զավեշտի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Լևոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանյանը հոկտեմբերի 12-ին ասուլիս կտա
- «Ժողովուրդ». Դատավորը Լևոն Քոչարյանի մասով անկանխատեսելի որոշում կկայացնի՞
- «Փաստ». Լևոն Քոչարյանի քրեական գործում ուշագրավ է դատախազության վարքագիծը
- Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին․ փաստաբան
- Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
- «Հրապարակ». Լևոն Քոչարյանը խցում մենակ չէ, բայց այցելողներին վստահեցրել է, որ խցում իրեն լավ են ընդունել
- Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք
- Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան