Մասիսի մանկապարտեզում շուրջ 100 տեղահանված արցախցի է ապրում
Արցախցի Լենա Ավանեսյանին, եղբորորդու ու հարսի հետ տեղահանվածներով բնակեցված Մասիսի մանկապարտեզի մի անկյուն է հասել, խնդրում է՝ «մի փոքրիկ պատ ու դուռ»: Լենա տատիկն ուզում է այս անկյունից դուրս գալիս դուռը փակել, տան զգացողություն է ուզում:
«Ազատություն»-ը պատմում է՝ այս մանկապարտեզում շուրջ 100 տեղահանված արցախցի է ապրում: Արայիկ Հայրիյանը եղբոր, քրոջ ընտանիքների հետ մի խաղասենյակ են զբաղեցրել, շտապում են՝ երբ տուն կգտնեն։
«Չի գտնվում, տուն չկա, հարցը թանկը չի, թանկին էլ մի տեղ կտեղավորվենք, տուն չկա»,-ասում է նա։
1718 արցախցի այսօր ապրում է հարմարեցված կացարաններում՝ մանկապարտեզներ են, մարզադահլիճներ, մշակույթի տներ ու նույնիսկ խաղատան շենքեր:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ ծրագրեր պետք է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների Հայաստանում մնալու և չարտագաղթելու համար
- Բռնի տեղահանված արցախցիներին աշխատանք են առաջարկում Ռուսաստանի ծայրամասերում
- Ահազանգ. Արցախից բռնի տեղահանված որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ
- Արցախից բռնի տեղահանված 95 անձի վիճակը գնահատվում է ծանր
- Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հանրապետության տարբեր ԲԿ-ներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է