Ստեփանակերտի պայթյունի հետևանքով 150 անճանաչելի դիակ գտնվում է փորձաքննության բյուրոյում
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին գրում է «Մեդիահաբ»-ը՝ վկայակոչելով ԱՀ ՔԿ-ի ներկայացուցչի խոսքը։
Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անհետ կորած համարվող հարազատներ և նրանց մասին որևէ լուր չունեն, դիակների նույնականացման համար դեռևս ԴՆԹ թեստ չեն հանձնել, կարող են մոտենալ Մխիթար Հերացի 5 հասցեով՝ դատաբժշկական և գիտագործական կենտրոն։
Ի դեպ, տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում»,-նշում է աղբյուրը։
Ավելի վաղ «ՀԺ»-ն գրել էր, որ մարդկանց տրամադրվող բենզինը, որով ԼՂ բնակիչները պետք է հասնեին ՀՀ, ամենևին էլ Ադրբեջանի տվածը չի եղել, այլ՝ Պաշտպանության բանակի պահուստային վառելիքը:
Գործընթացը համակարգող չի եղել, և յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին:
«Մի քանի տեղից էր գալիս բենզինը, և իրարանցում էր, մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ: Խուճապ կար նաև, քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում: Էդ ժամանակ բնակիչներից մեկը դռելով էր (գայլիկոն), թե ինչով փորձում էր ծակել բաքը, դրա հետևանքով էլ առաջացավ պայթյունը»,- պատմել է ականատեսը:
Հարակից հրապարակումներ`
- «Կռիվներից պրծան, վերջում մի կանեստր բենզինի մատաղ դառան». պայթյունից 15 օր անց մայրն այրված որդիներին չի գտնում
- Արցախում պայթյունից տուժած 5 անչափահասի տեղափոխել են ԱՄՆ-ի և Բելգիայի բժշկական կենտրոններ
- Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից տուժած 5 հիվանդ բուժումը կշարունակի Իտալիայում
- Փաշինյանի ընտանեկան ՀԺ-ն Ստեփանակերտի պայթյունի մանրամասներ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին