Օսկարակիր Ջերեմի Թոմասը դարձել է «Ոսկե ծիրան»-ի միջազգային պատվավոր խուրհրդի անդամ
Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի միջազգային պատվավոր խուրհրդի անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Օսկար մրցանակի դափնեկիր Ջերեմի Թոմասը:Այս մասին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
«Պատիվ ունենք տեղեկացնելու, որ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի միջազգային պատվավոր խուրհրդի նոր անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» ֆիլմի համար Օսկար մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակատեմիայի «Կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար» մրցանակի դափնեկիր, Ջիմ Ջարմուշի, Տակեշի Կիտանոյի, Յեժի Սկոլիմովսկու, Դեյվիդ Քրոնենբերգի և 20-րդ դարի բազմաթիվ այլ մեծանուն ռեժիսորների ֆիլմերի հռչակավոր բրիտանացի պրոդյսուսեր Ջերեմի Թոմասը:
Ոսկե ծիրանի միջազգայի խորհուրդի կազմում Ջերեմի Թոմասի ընկերակցելու այնպիսի կարկառուն կինեգործիչներին, ինչպիսիք են Բեռլինի Ոսկե արջի, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակների դափնեկիր, կրկնակի օսկարակիր իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, Կաննի կինոփառատոնի FIPRESCI և լավագույն սցենար, ինչպես նաև Վենետիկի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակի դափնեկիր կորեացի ռեժիսոր Լի Չան Դոնը, Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակակիր և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր լեհ ռեժիսոր, սցենարիստ Կշիշտոֆ Զանուսին, հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգը, աշխարհահռչակ դոկումենտալիստ Գոդֆրեյ Ռեջիոն, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր, գերմանացի ռեժիսոր Մարգարտե Ֆոն Տրոտտան, կանադացի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակի դափնեկիր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը:
Ոսկե ծիրան կինոփառատոնի միջազգային պատվավոր խորհուրդի հիմանդիր նախագահն է Շառլ Ազնավուրը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան