Ֆրանսիայում դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով ուսուցիչ է սպանվել, կան վիրավորներ
Ֆրանսիայի Արրաս քաղաքի դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով ուսուցիչ է սպանվել, ոումնական հաստատության երկու աշխատակից դանակահարվել։ Euronews-ի փոխանցմամբ, կասկածյալը՝ ծնունդով Չեչնիայից 20-ամյա Մուհամեդ Մոգուշկովը, գտնվել է ոստիկանության հսկողության տակ։
Agence France-Presse-ը հայտնել է, որ Չեչնիայի Հանրապետության 20-ամյա երիտասարդը ներառված է «S» ցուցակում, որտեղ պետության անվտանգության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձինք են։
Գործակալությունը, մեջբերելով հետախուզական աղբյուրի խոսքերը, հայտնել է, որ հինգշաբթի նա ստուգում է անցել՝ առանց որևէ մեղադրանք առաջադրելու։
Երիտասարդն այս տարվա ամառվանից գտնվում էր հսկողության տակ, գաղտնալսել էին նրա հեռախոսը։
Նրա եղբայրներից մեկը ձերբակալվել էր 2019 թվականի ամռանը գերատեսչության աշխատակիցների կողմից՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով և գտնվում է բանտում։
Արրասի Գամբետա քոլեջում հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը, ժամը 11-ի սահմաններում։ «Ալլահ աքբար» բղավելով՝ դպրոցի նախկին աշակերտը մահացու դանակահարել է ֆրանսերենի ուսուցչուհուն և վիրավորել ևս երկուսին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան