Խուզարկություններից հետո ձերբակալել են Նավալնիի փաստաբաններին
Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններից հետո ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններ Իգոր Սերգունինին, Ալեքսեյ Լիպցերին և Վադիմ Կոբզևին։ Այս մասին հայտնում է «news.ru»-ն:
Նշվում է, որ երեքն էլ առաջիկայում կտեղափոխեն Քննչական կոմիտե։ Նրանք կասկածվում են ծայրահեղական համայնքի գործունեությանը մասնակցելու մեջ և սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Ավելի վաղ փաստաբան Վյաչեսլավ Գիլադը հայտնել էր, որ կալանավայրում գտնվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի փաստաբանների մոտ խուզարկություններ են ընթանում: Նրա խոսքով ՝ պաշտպանների մոտ են եկել ծայրահեղական համայնքին մասնակցության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
Երեք փաստաբաններն էլ ներկայացնում էին Նավալնիի շահերը Իվ Ռոշերիգործով դատավարության ժամանակ։ Կոբզևը նաև պաշտպանել է ընդդիմադիրին ծայրահեղականության գործով, որի արդյունքում քաղաքական գործչին դատապարտել են 19 տարվա ազատազրկման: