ԱԳՆ. Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն
Հայաստանի քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի շինծու «դատավարությունը» Բաքվի կողմից բոլոր նորմի լիակատար անտեսման դրսևորում է։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով այսօր Բաքվում սկսված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությանը։
Նա հիշեցրել է, որ նրան տեղափոխում էին Հայաստան ԿԽՄԿ պաշտպանության ներքո սրտի վիրահատության համար և Բավքի կողմից առևանգվում է Լաչինի անօրինական անցակետում Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից մի քանի շաբաթ առաջ։
«Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, այժմ ուղեկցվում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքը երևացող տեսանյութերի և լուսանկարների հրապարակմամբ։
Ինչպես պահանջել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և հաստատություններ, Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- գրել է Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Այսօր սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը Բաքվի դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանի դեմ ընթացող շինծու «դատավարությանը» արձագանքում է Ֆեյսբուքի հայկական տիրույթը
- Վագիֆ Խաչատրյանը՝ Բաքվի դատարանում
- Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
- Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
- Դեռ ողջ եմ. Վագիֆ Խաչատրյանի նամակը՝ Բաքվից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան