Վագիֆ Խաչատրյանը՝ Բաքվի դատարանում
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են լուսանկարներ, տեսանյութեր Հակարի կամրջի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից։
Լուսանկարներում երևում է, որ Վագիֆ Խաչատրյանը չի կարողանում զսպել էմոցիաները, արտասվում է։ Նրա հագուստը մաքուր չէ։
Ավելի վաղ նրա դուստրը՝ Վերան ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հորս` Բաքվի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը մեկնարկելու է հոկտեմբերի 13-ին
Պապ, խելագարվում ենք անզորությունից ...
Հավատով սպասում ենք վերադարձիդ...»։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հանքավայրը մասամբ աշխատում է. Գեղարքունիքի մարզպետ
- Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
- Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
- Դեռ ողջ եմ. Վագիֆ Խաչատրյանի նամակը՝ Բաքվից
- Օգնեք մեզ հորս վերադարձնել Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Փարիզի քաղաքապետին
- ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
- Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանը շուտով կներկայանա Ադրբեջանի դատարան
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան