Ավինյան. Քաղաքապետարանը լրագրողների ու այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ
«Դուք տեսաք, որ երդմնակալության արարողությունը մի փոքր այլ ֆորմատով էր տեղի ունենում, մի փոքր ավելի խիտ էր, ծանրաբեռնված էր»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողությանը։
Նա ասաց, որ լրագրողների համար ուղիղ եթեր են ապահովել, տարածել են լուսանկարներ, տեսանյութեր։
«Կներեք, քաղաքապետարանը լրագրողների ու այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ։ Այսօր երդմնակալության օրն է»,-ասաց նա։
Լրագրողներն Ավինյանին հիշեցրեցին, որ «Հանրային ձայն» կուսակցություն է նաև նրան քաղաքապետ դառնալ օգնել, իսկ երեկ այդ կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինն ազատվել է կալանքից։ Եղե՞լ է ինչ-որ համաձայնություն։
«Մենք նման առևտուրների մեջ չենք մտել ու չենք պատրաստվում մտնել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին