Տիգրան Ավինյանը երդվեց
Տիգրան Ավինյանը այսօր Երևանի ավագանու հատուկ նիստում երդվեց և ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Հատուկ երդման արարողության համար դահլիճ է բերվել մ.թ.ա. 782 թվականի Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը:
«Ստանձնելով Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների», - երդվեց Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ Ավինյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել հոկտեմբերի 10-ին ավագանու նիստում 32 կողմ, 5 դեմ ձայներով:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանն ընտրվեց քաղաքապետ
- Քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն Տիգրան Ավինյանը
- Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մարսել- Երևան- Մարսել երթուղով