Արցախում մնացած տարեցները. Ադրբեջանցի դեսպանը տեսանյութ է հրապարակել
Իրանում ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն X-ի (նախկին թվթեր) իր միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ մի քանի տարեց տղամարդիկ փոքրիկ սեղանների շուրջ սնվում են։
Ըստ ադրբեջանցի դիվանագետի, նրանք Արցախում մնացած հայ տարեցներն են, որոնց համար կացարան են սարքել։
«Ղարաբաղի հայ բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովված են ԱՀ Սահմանադրության համաձայն»,-գրել է Ալի Ալիզադեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան