Խաչատրյանը մեղադրվում է Բաբայանի վարորդը լինելու համար, երբ վերջինս բարևելով ադրբեջանցիներին անցնում է թուրքի անցակետը.Զոհրաբյան
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Բաքվում էս պահին դատում են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Վագիֆին առևանգել են Հակարի կամուրջից, երբ տարեց մարդը գալիս էր Երևան՝ սրտի բաց վիրահատություն անցնելու։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվում մեղադրվում է Սամվել Բաբայանի վարորդը և իբր, Խոջալույում ինչ-որ գործողությունների մասնակիցը լինելու մեջ։
Նույն Սամվել Բաբայանի, ով իր սպարտիվկով, բարևելով ադրբեջանցի սահմանապահներին, հանգիստ անցնում է թուրքի անցակետն ու ուղիղ գնում հ1՝ հարցազրույցի»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն
- Վագիֆ Խաչատրյանի դեմ ընթացող շինծու «դատավարությանը» արձագանքում է Ֆեյսբուքի հայկական տիրույթը
- Վագիֆ Խաչատրյանը՝ Բաքվի դատարանում