ԱՀԿ. Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 11 բուժաշխատող
Հոկտեմբերի 7-ից Գազայում հարվածների հետևանքով զոհվել է 11 բուժաշխատող, վնասվել են շտապօգնության 20 մեքենա և 19 բուժհաստատություն, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Տարիկ Ժազարևիչը։
«Գազայի հատվածում 34 հարձակում է եղել առողջապահության վրա, որի հետևանքով զոհվել է 11 հերթապահ բուժաշխատող, 16-ը վիրավորվել է, իսկ 20 շտապօգնության մեքենա և 19 առողջապահական հաստատություն վնասվել է: ԱՀԿ-ի կողմից աջակցվող Գազայի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը լուրջ վնասներ է կրել», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է նա:
Ժազարևիչը հավելել է, որ Գազայի յոթ հիմնական հիվանդանոցներից վեցը միայն մասամբ են գործում, իսկ հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն հիվանդանոցը չի գործում նրա շրջակայքում ավիահարվածների պատճառով, որոնք վնասել են այն և շրջակա ճանապարհները։
Հարակից հրապարակումներ`
- 13 իսրայելցի պատանդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով
- Գազայի հյուսիսից խաղաղ բնակիչների տարհանելու կոչերի մասին տեղեկությունը սուտ է. Սալամա Մաարուֆ
- Հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 423 հազար մարդ լքել է իր տունը Գազայի հատվածում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան