Երեք տարում Արցախում Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում ականի վրա պայթել է 331 ադրբեջանցի
Արցախյան երրորդ պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած տարածքներում ականի վրա պայթել է 331 ադրբեջանցի, որոնցից 64-ը մահացել է, 267-ը վիրավորվել։ Այս տվյալները Թվիթերի ալիքում հրապարակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը։
Նշվում է, որ վիրավորներից 103-ը քաղաքացիական անձինք են, 164-ը՝ զինվորականներ, մահացածներից 49-ը քաղաքացիական անձինք են, 15-ը՝ զինվորականներ։
Նա նաև հայտնել է, որ այսօր Վարանդայում ականի պայթյունից մեկ մարդ զոհվել է, մեկ մարդ՝ վիրավորվել։ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը քաղաքացիներիկն կոչ է արել անծանոթ տարածքներ չգնալ։
Հարակից հրապարակումներ`
- Օկուպացված Վարանդայում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել
- Արցախում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
- Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել
- Ադրբեջանի կողմից օկուպացրած Ջրականում 7 մարդ է տուժել ականի պայթյունից