Ավինյան. Աթոռների բաժանում չէ
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների կողմից հուշագրի ստորագրումից հետո կա՞ որոշում, թե ինչպես են բախշվելու փոխքաղաքապետերի պաշտոնները։ Այս հարցը լրագրողներն ուղղեցին քիչ առաջ երդված Տիգրան Ավինյանին։
«Պաշտոնների մասին դեռ վաղ է խոսել։ Հայտարարությունը, կարծում եմ, կանենք շուտով, երբ հստակ որոշենք թեկնածուներին։ Պաշտոն ստանձելն այստեղ աթոռների բաժանում չի, շատ կարևոր է, որպեսզի մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվությունը, ունենան հարկավոր կարողությունները, լինի դա փոխքաղաքապետ, թաղապետ։ Այդ մարդիկ կրելու են ծանր բեռ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամները՝ հանձնաժողովների նախագահ ու փոխնախագահ
- «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու օգտին. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է