Կվերադառնա՞ն Արցախ բռնի տեղահանվածները. Հարցում արցախցիների շրջանում
Panorama.am-ն արցախցիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու արդյո՞ք կապրեն ադրբեջանցու հետ։
«Թշնամու հետ մնալը հնարավոր չի, եթե մի ազգ ինն ամիս բլոկադայում պահի, երեք ամիս սովի մատնի, վերջում էլ մի բան չկարողանաս վերցնես, մեջին քնես։ Անհնարին է թշնամու հետ մնալը։
Երկու ժամվա ընթացքում ով ինչ կարողացել ա հավաքի, շատերը նույնիսկ շոր էլ չեն վերցրել, նույնն էլ ես, ուրիշի ավտոներով, ով ոնց կարողացել ա հասցրել ա։ Ռուս խաղաղապահները ոչ մի բան էլ չեն արել մեզ համար, նույնիսկ մի շիշ ջուր էլ չեն տվել»,-ասում է Ստեփանակերտից բռի տեղահանված կինը։
Նրա խոսքով, ճանապարհներին իրավիճակն ավելի վատ էր, քան եղել է որևէ պատերազմի ընթացքում.
«Երեք սուտկա ճանապարհին ենք եղել սոված։ Ավտոբուսները եկել են, ջուր բան են շպրտել, ով ինչքան կարողացել են, մեկը շիշ ա բռնել, մեկը վաֆլի ա բռնել, եկել հասել ենք տեղ։ Ոչ մի աջակցություն չեն տվել մինչև այսօր, կարողա չհավատաք, բայց մենք մի կգ գրեչկա էլ չենք ստացել»։
Մեկ այլ արցախցի էլ նշեց, որ ապահովությունն ապահովել չեն կարող ոչ ռուսը, ոչ էլ մեկ ուրիշը.
«Էդ ազգի հետ ապրելն անհնար ա, դրանք մարդասպաններ են, դրանք կարող են նորից ոչնչացնել հայերին։ Խաղաղապահները ոչ մի դեր էլ չեն կատարել, որ կատարեին կմնային էլի, ճանապարհը, որ չեն բացել, էլ ի՞նչ խաղաղապահ։ Ֆրանսիան Մուսալեռը տվեցին թուրքերին, հիմա Ֆրանսիայի վրա հույս դնե՞նք, մենք մեր վրա պետք է հույս դնենք»։