Չկան խնդիրներ, որոնք կարող են խանգարել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը.Պուտին
ՌԴ-ն պատրաստ է խթանել Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը, Փաշինյանը և Ալիևն այդ մասին գիտեն: Բիշքեքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից հետո տված ասուլիսում այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը:
ՌԴ-ի նախագահը ընդգծել է, որ այժմ, իր կարծիքով, այդ հարցում խնդիրներ չպետք է լինեն։
«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, պարզապես ես չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղ պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո»,-ասել է Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը դեռ ամբողջապես չի կողմնորոշվել, մենք սպասում ենք նրա արձագանքին. Պեսկով
- Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարց չի քննարկվել
- Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել և նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը. Պուտին