44-օրյա պատերազմից հետո Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը հավատարմագրվել է միջազգային չափանիշներով
Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը ցավով արձանագրում է, որ քառորդդարյա փառավոր ճանապարհ անցած Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի գործունեությունը նույնպես կասեցվել է։
«Համալսարանը ոչ միայն ժամանակի քննությունն անցած կրթագիտական հաստատություն էր, այլև ազգային արժեհամակարգ ձևավորող, պահպանող ու տարածող, իր ինքնատիպ ավանդույթներով ու մշակույթով աչքի ընկնող կրթօջախ, որտեղ ստեղծված ավանդույթներն ու միջավայրը նպաստում էին ոչ միայն ուսանողական, այլև դասախոսական համայնքի մասնագիտական աճին ու շարունակական զարգացմանը։ Իր գործունեության ողջ ընթացքում համալսարանը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ, ունեցել մեծ ձեռքբերումներ ու հզոր թռիչքներ, ցավոք, նաև կորուստներ։
44-օրյա պատերազմից մեկ տարի անց, բուհը հավատարմագրվել է միջազգային չափանիշներով` հաղթահարելով իր առջև դրված բարձր նշաձողերից հերթականը, գուցե` ամենադժվարը։
Ավելին` համալսարանում գործել է Արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կենտրոնը, որը տարեկան 25-30 ուսանող էր թողարկում, ովքեր տիրապետում էին դասական և արևմտահայ ուղղագրություններին և ոչ միայն։
Շուրջ 15 տարի ամենայն նվիրումով աշխատել եմ ինձ հարազատ դարձած բուհում։
Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր նման դառը պահեր կապրեմ, կզրկվեմ նաև իմ աշխատանքային հարազատ միջավայրից, որտեղ արարել եմ ու որով ապրել եմ։
Հավատում եմ` մի օր վերաբացվելու մեր համալսարանը, այն էլ` Արցախում։ Պարզապես չի կարող ամեն ինչ այսպես վերջանալ։
Անթույլատրելի էէէ....
Լուսանկարները` Հրաժեշտից առաջ 29.09.2023»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան