Զարգացման կենտրոնները մինչև դեկտեմբերի 30-ը պետք է լիցենզիա ստանան
Ժամկետ է սահմանվել, և զարգացման կենտրոնները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան։
«Այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի»,-այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված մի շարք հարցերի քննարկման ժամանակ։
Նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետների պակասը լրացնելուն ուղղված միջոցառումների և մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանն ասել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:
Նրա խոսքով՝ արդեն իսկ մեկնարկել է տարակարգի շնորհման գործընթացը, սակայն այս ամենին զուգահեռ ոլորտում առկա է մասնագետների պակաս, հետևաբար պետք է մշակվեն նոր մեխանիզմներ՝ մասնագիտությունն առավել հասանելի և գրավիչ դարձնելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման մասնակիցների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խմբեր և այսօրինակ քննարկումները դարձնել շարունակական:
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ԿԳՄՍ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, ԿԶՆԱԿ հիմնադրամից, ԿՏԱԿ-ից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, Երևանի քաղաքապետարանից, տեղական և միջազգային ՀԿ-ներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան