Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հավանականությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ պայքարի այլ ճակատների բացումը դեռ հնարավոր է, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան ու ռազմական հանցագործությունները, որոնք Իսրայելը կատարում է պաղեստինցիների դեմ, ինչպես նաև Գազայի շրջափակումը, հրեական պետության դեմ այլ ճակատներ բացելու հավանականություն կա», - ընդգծել Է նախարարը Բեյրութ ժամանելուն պես «Al Mayadeen» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է համակերպվեն այն հանցագործությունների հետ, որոնք ստեղծում է Իսրայելը»: Իրանցի նախարարը ռազմական հանցագործություն է անվանել «քաղաքացիական բնակչությանը ջրից և էլեկտրականությունից զրկելը, ինչպես նաև Գազայի բնակելի շրջանների շարունակական ռմբակոծությունները»:
Աբդոլլահիյանը հավելել է, որ Իրանը «շարունակում է քաղաքական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել Պաղեստինյան դիմադրությանը»: