Հենց անցանք Հակարիի կամուրջը, սաղիս մոտ էն տպավորությունն էր, որ վերածնվեցինք. Արցախից տեղահանված կին
«Շատ դժվարությամբ ենք հասել այստեղ, կարելի է ասել՝ մենք մահից ենք փրկվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է ԱՀ Մարտակերտի շրջանից բռնի տեղահանված Արմինե Աթաբեկյանը։
Արցախցի կինը նշում է՝ ամեն ինչին դիմացան՝ հանուն իրենց հողում ապրելու, դիմացան շրջափակման դժվարություններին, սովին։
«Թուրքը մտավ, սաղին կոտորում էր. մանուկ, ծեր, երեխա, չէր նայում ոչ մեկին։ Մեր տղաների շնորհիվ մենք ինչքան կարողացել ենք, պայքարել ենք, որ ապրենք մեր հողում։ Ինն ամիս շարունակ մենք բլոկադան հաղթահարել ենք, որ ապրենք մեր հողի մեջ, չենք ուզեցել դուրս գանք, բայց իրենք էն իրավիճակը ստեղծեցին, որ մենք չկարողացանք մեր տնից անգամ մի բան հանենք։ Վախից, էնքան որ մենք փրկվենք, մի կերպ հասել ենք»,-պատմում է տիկին Արմինեն։
Թշնամին արդեն Մարտակերտի մատույցներում էր, երբ բնակիչները թողեցին հարազատ քաղաքը։ Շատ մեծ դժվարությամբ են հասել Հայաստան. «…Չկար վառելիք, մեր վարչակազմի շնորհիվ ինչ-որ կերպ հայթայթեցինք ու հասանք տեղ։ Հենց որ անցանք Հակարիի կամուրջը, սաղիս մոտ էն տպավորությունն էր, որ նորից վերածնվեցինք, նորից ապրեցինք, հույս մտավ մեջներս, որ ողջ ենք»,-հիշում է նա։
Այս պահին Արմինեի ընտանիքը վարձով բնակարան է գտել Վանաձորում։ Պետության կողմից ստացել են 100 հազարական դրամները, ուրիշ ոչինչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան