Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել և նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը. Պուտին
Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և երկրների միջև համապատասխան բանակցությունները կարող են կազմակերպվել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում, որը հեռարձակել է piter.tv-ն:
Նա նշեց, որ նախ կարելի է հանդիպում կազմակերպել համապատասխան նախարարությունների մակարդակով, որպեսզի մասնագետները սկսեն մշակել խաղաղության ծրագիր։
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ այս երկարամյա հակամարտությանը վերջնականապես վերջ դնելու։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այս հարցում մեր գործընկերներին ցուցաբերել բազմակողմանի աջակցություն։ Մենք համաձայն ենք նաև անհրաժեշտության դեպքում Մոսկվայումցանկացած ձևաչափով բանակցություններ կազմակերպելու հետ»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կօգնի ապահովել, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը հետագայում կստորագրվի երկրների քաղաքական առաջնորդների կողմից։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ընտրությունը թողնում է կողմերին, սակայն պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել համատեղ աշխատանքի համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում. Լուկաշենկո
- Բիշքեկում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը
- Ալիև. Հայաստանի վարչապետը 6 ժամ թռնում է Գրանադա, իսկ Բիշքեկ գալ չի կարողանում
- Փաշինյանը Բիշքեկ չի մեկնի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին