Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում. Լուկաշենկո
Պետք է ավելի քննադատորեն գնահատել իրավիճակը ԱՊՀ-ում և գլուխները չթաքցնել ավազի մեջ։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բիշքեկում՝ Համագործակցության գագաթնաժողովում, որի խոսքերը մեջբերել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Ես ուզում եմ իմ ելույթը սկսել հիմքերից, հիշեցնեմ, որ Համագործակցության ստեղծման հիմնական նպատակը ԽՍՀՄ փլուզումից հետո կապերի խզումը թույլ չտալն էր: Այն ձեռնտու չէր և այսօր էլ ձեռնտու չէ մեր մրցակիցներին: Արևմուտքը, որը մինչ օրս չի հրաժարվում մեզ խարխլելու, թուլացնելու և իր շահերին ստորադասելու փորձերից: Նախ, Վրաստանը դուրս եկավ մեր ասոցիացիայից, դե ֆակտո, Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում»,-ասել է Բելառուսի ղեկավարը:
Հայտնելով, որ այդ ամենին հանգիստ նայել չի կարելի՝ Լուկաշենքոն հավելել է. «Հակառակ դեպքում մեց պարզապես կտոր-կտոր կանեն, և առաջին հերթին կտուժեն հասարակ մարդիկ՝ մեր երկրների ժողովուրդները, ուստի մենք՝ պետությունների ղեկավարներս, պետք է առաջ տանենք մեր ընտրողների կամքը: Եվ գոնե կատարենք և որոշենք այն խնդիրները, որոնք մենք խոստացել ենք: Եվ, սկզբունքորեն, այսօր ժամանակն է ավելի քննադատորեն գնահատելու իրավիճակը մեր Համագործակցությունում: Մենք չպետք է մեր գլուխները թաքցնենք ավազի մեջ: Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները, որոնք ժամանակին մեզ նետվեցին, անխուսափելիորեն ի հայտ են գալիս շատ տխուր հետևանքներով: Փառք Աստծո, որ ոչ միայն եղել են այդ հակամարտությունների լուծմանը միտումներ, այլև դրանցից մի քանիսը հաջողությամբ հաղթահարվել են»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ առկա խնդիրենրը պետք է լուծի հենց այս սերունդը, որը ծնվել և դստիարակվել է Խորհրդային Միությունում:
«Եկեք դա իրականացնենք, և մեզ կրկին կմիանան նրանք, ովքեր այսօր իրենց խնդիրների լուծումը տեսնում են ինչ-որ տեղ՝ օվկիանոսից այն կողմ: Իսկ այնտեղ ընդհանրապես քիչ են պատկերացնում, թե որտեղ են գտնվում մեր երկրները», -նշել է Բելառուսի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը տեղյակ է` ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
- Ալիև. Հայաստանի վարչապետը 6 ժամ թռնում է Գրանադա, իսկ Բիշքեկ գալ չի կարողանում
- ԱՄՆ-ը փորձում է խաթարել իրավիճակը ԱՊՀ-ում. ՌԴ ԱԴԾ
- Փաշինյանը Բիշքեկ չի մեկնի
- Կմեկնի՞ Փաշինյանը Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին.Մեկնաբանում են Կրեմլից
- Բիշքեքում հատուկջոկատայինները ցրել են Ղրղզստանի նախագահի թեկնածուի կողմնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան