Շոլցը թվել է երեք քաղաքական գործիչների, որոնք կարող են նպաստել պաղեստինա-իսրայելական լարվածության թուլացմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Պաղեստինի և Իսրայելի միջև վերջերս սկսված ռազմական բախումներին։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Շոլցը կոչ է արել զերծ մնալ թշնամական գործողություններից և նշել, որ իրենց ուղերձը բաց է․ «Իսրայելի վրա հարձակում իրականացնելն աններելի սխալ կլինի»։
Բացի այդ, Շոլցը նշել է, որ իրադարձությունների հետ կապված սերտ կապի մեջ է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ, որը Գազայի հետ բանակցելու խողովակներ ունի։
Նա նաև հայտնել է, որ պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում ընդունել Կատարի Էմիրին։
«Բոլոր երեքն էլ ներկա իրավիճակում կարող են կարևոր դեր խաղալ միջնորդություն իրականացնելու և լարվածությունը թուլացնելու տեսանկյունից»,-հավելել է Շոլցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է