Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարց չի քննարկվել
Բիշքեկում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարց չի քննարկվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վ. Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է, տեղափոխվել Բաքու։ Նշվում է, որ հավաքված ապացույցների հիման վրա Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրիք 214-1 (ահաբեկչություն ֆինանսավորում), 279.3 (ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածների հատկանիշներով։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը կապ է հաստատել կնոջ հետ. Մանրամասներ է պատմում որդին
- Վարդան Ոսկանյան. Անկախ այս կոնֆլիկտի ելքից՝ Մերձավոր Արևելքում տեղի է ունենալու մի կարևոր փոփոխություն
- Ռուբեն Վարդանյանի հայցը չի բավարարվել
- «Հրապարակ». Պարզվում է՝ Դավիթ Մանուկյանն ինքն է որոշել, որ ուղեկցի Ռուբեն Վարդանյանին
- Ադրբեջանի օմբուդսմեը Վարդանյանի իրավունքների պաշտպանության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան