Ռուս խաղաղապահները պաշտոնապես պետք է մնան Ղարաբաղում մինչև 2025 թ․-ի նոյեմբերը․ Պուտին
Ռուս խաղաղապահները պաշտոնապես պետք է մնան Ղարաբաղում մինչև 2025 թվականի նոյեմբերը, այդ հարցը կլուծվի բանակցությունների ընթացքում։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։
«Ֆորմալ առումով մեր խաղաղապահները կմնան այնտեղ մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության արդյունքում կորոշենք ,թե մոտ ապագայում ինչ կամ ինչպես ենք անելոը։ Մենք դա կորոշենք բանակցությունների ընթացքում»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ երբ 2020 թվականին համաձայնություն ձեռք բերվեց Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների ներկայության մասին, նրանց մանդատը միայն հրադադարի ռեժիմի մոնիտորինգն էր։
«Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես որոշված չէր, և երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, հետո պարզվեց, որ մեր խաղաղապահները միանշանակ, անկասկած, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում և, իհարկե, հիմա էլ։ Անկեղծ ասած, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո իրավիճակն ամբողջությամբ փոխվել է»,- խոստովանել է ՌԴ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է