Վագիֆ Խաչատրյանի դեմ ընթացող շինծու «դատավարությանը» արձագանքում է Ֆեյսբուքի հայկական տիրույթը
Ֆեյսբուքի օգտատերերն արձագանքում են Հակարի կամրջի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված շինշու քրեական գործի դատավարությունից հրապարակված լուսանկարներին և տեսանյութին: Դրանցում երևում է, թե ինչպես Վագիֆ Խաչատրյանը չի կարողանում զսպել էմոցիաները, արտասվում է։
Մարիամ Աբրահամյանը գրում է.
«Էս նկարի կողքավ անհնար ա անտարբեր անցկենալը, ու էս մարդու տըղ կարար իներ մզանից յուրաքանչյուրը, հունցը ասած ում իլալ՝ մին քանի օր խոսալ ըն ու պըրծ:
Վերջումը էլի մնացին մենակ ուրյանց դժբախտության նհետ:
®️Անտեր երկրի անտեր քաղաքացիներ»:
Դավիթ Ֆիդանյանն էլ նկատել է.
«Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում...
Իսկ զուգահեռ իրականությունում մեր ժողովրդին Բաքվի դատարաններ հասցրած պետական դավաճանները շարունակում են իշխել, իսկ հասարակությունն էլ իր կյանքով ապրումա: ՈՒ սենց մինչև հերթական ողբերգություն»:
«Սամվել Բաբայանի վարորդը լինելու մահանայով տարել են էս մարդուն, բայց ասենք Բաբայանն անցել է անցակետը: էս աչքերը մոռանալ կլինի՞»,-գրել է Զարուհի Դիլանյանը:
Ֆեյսբուքի օգտատեր Անի Ամիրջանյանը գրում է.
«Վերաինտեգրման ադրբեջանական մոդելը:
Այսօր Վագիֆ Խաչատրյանի դատավարությունն է սկսվում: Նրան ադրբեջանցիները առևանգեցին Հակարիի կամրջի վրա տեղադրած ապօրինի անցակետից, որն այդպես էլ ԶՈՒՏ ապօրինի ասելով մնացինք: Նրան առևանգեցին ոչ ավելի, ոչ պակաս՝ ԿԽՄԿ-ի ձեռքից, որը այդպես էլ որևէ պատասխանատվություն չստանձնեց առ այն, որ իր միջնորդությամբ բուժման համար տեղափոխվող քաղաքացուն են առևանգել ու հիմա դատում: Կարծես թե ԿԽՄԿ պարզապես ուղևորափոխադրող էր, ոչ թե միջազգային կառույց կամ նման մի բան:
Վագիֆ Խաչատրյանը Հայաստան էր գալիս, քանի որ սիրտը լավ չէր: Թե նրա սիրտն ինչպես է դիմանում Բաքվի բանտում՝ հենց իր դեմքն է ամեն բան ասում: Բաքուն Վագիֆ Խաչատրյանին մեղադրում է Խոջալուի շրջանի Մեշալի (Լեսնոյ) գյուղում իբր անօրինական հայկական զինված կազմավորումների կազմում իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
Սփյուռքահայ Գարեն Մգրտիչյանն էլ արտահայտվել է՝ արաձանգրելով. «3 տարի թույլ, խաբեբա, դասալիք, հայրենակիցներին մենակ թողած Նիկոլին հանդուրժող ազգիս յուրաքանչյուրին սպասվող ճակատագիրը»:Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը գրում է. «Լավ, էս մարդը ու՞մ էր թալանել, ու՞մ էր գռփել, ո՞ր զինվորի արյունով էր ասաբնյակ սարքել, ի՞նչ էր արել, որ էս օրի հասավ: Նրա տեղում կարող էր լինել յուրաքանչյուրի հայրը, հարազատը: Ինչի՞ մեզ էսքան նվաստացրեցիք ու փոքրացրեցիք: Էս մարդու արցունքները տեսնելով՝ առավոտյան սուրճն անգամ կուլ չի գնում, դուք ո՞նց եք զենք ու զրահ կապել, կոշիկներդ փայլացրել, կորդակ-սաղավարտը հագել ու գնացել Ավինյանի պալատական ծեսին, ոնց որ Ծովից ծով Հայաստանը հետ եք բերել ու դափնեպսակն ա պակասում: Ես ամաչում եմ...»
Ֆեյսբուքի օգտատեր Վարդուհի Սարգսյանի գրառման մեջ ասվում է.
«Երբ փլուզվում է պետականությունը այդ պետության քաղաքացիները դառնում են «հասարակած որդեգիր», որոնց ոչ ոք չի պաշտպանում
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում…»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան