Քերոբյան. Բենզինի հետ խնդիր կար
«Մեր արտահանման ընդամենը 40 տոկոսն է Ռուսաստան գնում, տնտեսվարողներն աշխատում են»,-ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ռուսական «Մագնիտ» սուպերմարկետների ցանցը հայտարարել է հայկական ապրանքները բոյկոտելու մասին, չկա՞ մտավախություն, որ հայ արտադրողը կկորցնի ռուսական շուկան։
Քերոբյանն ասաց, որ տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա։
«Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ իմ ու Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի՝ հունիսին ձեռք բերած պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, հեշտացվել են պրոցեսները։ Երկու օր է խնդիր եղել հիմա չկա»,-ասաց նա։
Անդրադառնալով վառելիքի շուկայում գրանցված խնդիրներին, պաշտոնյան ասաց՝ հիմա խնդիր չկա, որոշ խնդիր կար բենզինի հետ կապված։
«Մեր առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ։ Գները շուկայից են կախված»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան