Առնվազն 14 ազատ տեղ կա քաղաքապետարանում լրագրողների համար
Լրագրողներն այսօր զրկված են դժվարությամբ Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը տեղում լուսաբանելու հնարավորությունից։
Քաղաքապետարանը թույլ չի տվել լրագրողները մուտք գործեն քաղաքապետարանի շենք, դրսում մոտենալ հյուրերին, խոսել նրանց հետ։
«Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից:
Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ վերը նշված պատճառով, սակայն լրատվամիջոցներին կտրամադրվի երդմնակալությունից տեսանյութեր և լուսանկարներ»,-նշել էր քաղաքապետի մամուլի մամուլի խոսնակ Հակ Կոստանյանը։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Գրիգոր Երիցյանը, արձագանքելով, այդ հիմնավորմանը, գրել է.
«Լրագրողներն ահազանգում են, որ ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք այսօրվա երդման արարողությանը չի թույլատրվում. պատճառն իբր հյուրերի մեծաթիվ քանակն է, ներսում տեղ չկա:
Քանի որ մեր խմբակցությունը չի մասնակցում, առնվազն 14 ազատ տեղ կա լրագրողների համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է