ԱՄՆ-ն ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին հակամարտության մեջ ներգրավվել թույլ չտալու համար
ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ «զսպելու Իրանին» և տարածաշրջանային խմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելուց։ Այս մասին հայտնում է Air Force Times-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Ըստ պարբերականի՝ հինգշաբթի օրը տարածաշրջան են ժամանել ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռները։ ԱՄՆ-ը շուտով այնտեղ կտեղակայի ավելի ժամանակակից F-15, F-16 և F-35 կործանիչներ։ Հոդվածագրի տվյալներով՝ դրանք տեղակայվել են «որպեսզի փորձեն հետ պահել Իրանին և Իսրայելին ընդդիմացող զինյալ խմբավորումներին բախմանը միանալուց»։
«Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է Իսրայելի պաշտպանությանը»,-ՏԱՍՍ-ի փոխնցմամբ, ասել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ Միջերկրական ծովի արևելյան հատված է ժամանել ավիակիր Ջերալդ Ֆորդը: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուրբաթ օրը ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ավիակիրներին և Մերձավոր Արևելք նավերին անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերով և միջոցներով համալրել։
CNN-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը պատրաստվում է Իսրայելի մոտ 26-րդ ծովային էքսպեդիցիոն ուժերի հնարավոր տեղակայմանը, որը բաղկացած է ավելի քան 2 հազար ծովային հետևակայիններից, որոնք կարող են աջակցել լայնածավալ տարհանմանը և մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ստորաբաժանումը ներկայումս գտնվում է USS Bataan նավի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հավանականությունը
- Վարդան Ոսկանյան. Անկախ այս կոնֆլիկտի ելքից՝ Մերձավոր Արևելքում տեղի է ունենալու մի կարևոր փոփոխություն
- Ոսկանյան. Այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի դերը