Տաթև Արցախը քաղբանտարկյալ է. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Արդեն 23 օր է բանտարկված է Տաթևիկ Վիրաբյանը։ Տաթևն այս պահին միակ կին քաղբանտարկյալն է։
Տաթև Արցախը քաղբանտարկյալ է՝ դրա համար միջազգայինորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան։ Նրան ձերբակալել են օրենքի խախտումներով (արձանագրել է նաև դատարանը), սակայն նույն դատավորը համարել է, թե այդ խախտումներն էական չեն և կիրառել է երկամսյա կալանք։
Կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ քրեական դատարան և դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հոկտեմբերի 19-ին պետք է կայացնի այդ բողոքի վերաբերյալ որոշում:
Ուզում եմ հավատալ, որ Վերաքննիչ քրեական դատարանը կկայացնի արդար որոշում»։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Նա կալանավորվել է երկու ամսով սեպեմբերի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան․ Բաբայան
- Տաթևիկ Վիրաբյանի տրամադրությունը լավ է, ոգին՝ ամուր
- Տաթևիկ Վիրաբյանը երկու ամսով կալանավորվեց
- Քննիչը պատրաստվում է միջնորդել, որպեսզի Տաթևին կալանավորեն
- Տաթևիկ Վիրաբյանին քրեադատավարական ընթացակարգերով ձերբակալեցին և տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտե․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան