Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությունը պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «X» սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրառմամբ անդրադարձել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դեմ «դատավարությանը», ով առևանգվել է ադրբեջանական զինուժի կողմից.
«Հոկտեմբերի 13-ին Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Վագիֆը Ադրբեջանի կողմից առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում, երբ ԿԽՄԿ-ն տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։
Միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ՝ շինծու քրեական գործով։ Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքներն ու արժեքները՝ ապահովելով Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան»։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն
- Վագիֆ Խաչատրյանի դեմ ընթացող շինծու «դատավարությանը» արձագանքում է Ֆեյսբուքի հայկական տիրույթը
- Վագիֆ Խաչատրյանը՝ Բաքվի դատարանում
- Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
- Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
- Դեռ ողջ եմ. Վագիֆ Խաչատրյանի նամակը՝ Բաքվից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին