Բորելը չի բացառել Իսրայելի վրա հարձակումներից հետո տարածաշրջանում հակամարտության ընդլայնումը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չի բացառում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բախումների պատճառով տարածաշրջանում հակամարտության ընդլայնումը։
«Սա այն է, ինչ մենք փորձում էինք կանխել՝ արձագանքներ, որոնք կընդլայնեն հակամարտությունը: Բայց ոչ ոք չի կարող այն հաստատ իմանալ», -ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասել է դիվանագետը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում:
«Շատ լավ է, որ իսրայելական բանակը զգուշացնում է, որ ռազմական գործողություն է լինելու, և որ մարդիկ պետք է հեռանան»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ «բոլորովին անիրատեսական է» հավատալ, որ մեկ միլիոն մարդ կկարողանա 24 ժամում լքել երկրի հյուսիսային հատվածը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ հարձակումներին Իսրայելի պատասխանը «ունի տարրեր, որոնք միանշանակ չեն համապատասխանում միջազգային իրավունքին»։
«ՀԱՄԱՍ-ը անհնար է դարձնում խաղաղ լուծումներ գտնելը»,-ասել է նա։ Բորելի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ կլինի Գազայի հատվածին մարդասիրական օգնության հետ կապված։
«Սա Գազայում չորրորդ պատերազմն է, որին ես ականատես եմ եղել իմ չափահաս կյանքում, և դա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը մոռացել է Պաղեստինի հարցը»,-ասել է դիվանագետը։
Նա նև չի հավատում, որ այս հակամարտությունը շեղում է ԵՄ-ի ուշադրությունն Ուկրաինայից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հավանականությունը
- Էրդողանը ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները
- Միրզոյանը Բորելի հետ քննարկել է նկրտումների զսպման հարցերը
- Բորել. Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան