«Քաղաքացին պիտի իրեն անպաշտպան չզգար․ այնպես չէ՞»
Ֆեյսբուքյան օգտատեր Ժաննա Սարգսյանը գրում է.
«Էնքան հոգնել եմ պետական պատերին զարնվելուց։ Վերջին վթարից հետո, երբ կայանած մեքենաս հաս․ տրանսպորտը ցխեց, ու մինչև ֆին․ հաշտարար՝ ես մեղավոր մնացի՝ հրաժարվեցի մեքենա վարելուց։
Բայց ծաղկեպսակները դեռ գալիս են։
Էսօր պարզվեց՝ հարկադիր ունեմ (փին-կոդ՝ ubzs64bsfc82)։
Ուրեմն, շուրջ 2 ժամ կայանել եմ, 2 անգամ վճարել եմ, առաջինը՝ մի քանի րոպե ուշացած։ Հասկացանք․ դրա համար տուգանել են։
Հիմա պարզվում ա՝ իբր Երևանի քաղաքապետարանը ծանուցել ա, բայց չեմ մուծել։ Ստիպված դիմել ա հարկադիր։ Սուտը՞)) Ծանուցման նշված օրը (ԱՄԻՍԸ) ես այդ հասցեում չեմ եղել ու չէի կարող ծանուցված համարվել։
Բայց էնքան զրո ա արդարության հասնելու հնարավորությունը՝ վերջին լեղի փորձիցս հետո, որ անիմաստ եմ համարում որևէ քայլ անելը։ Մտերիմներիս ասած՝ սուսուփուս մուծի, պրծի․․․ ոնց որ ջարդած մեքենադ սարքեցիր։
Լավ է, որ գոնե դուք ծանուցեցիք կիրառված տույժի մասին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Բայց մի քիչ փնթի է կազմված որոշումը։ Օրինակ՝ չի կարող խախտումը լինել 13։07-13։36-ի միջակայքում, եթե 13։07-ին մեքենան դեռ կայանած չի եղել, և կայանելուց հետո կա 15 րոպե անվճար կանգնելու իրավունք (մինչև 13:23/․․․24): Եվ չէր կարող տևել միչև 13։36, քանի որ ես առաջին վճարումն արել եմ 13։33․․․
Չգիտեմ՝ էլ ինչ ասեմ։ Մի տեսակ տխուր է։ Քաղաքացին պիտի իրեն անպաշտպան չզգար․ այնպես չէ՞»։