Իսրայելում ցուցարարները պահանջում էին վարչապետ Նեթանյահուի հրաժարականը
Թել Ավիվում Պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը: Այդ մասին Times of Israel թերթի հրապարակած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նշվում է, որ հավաքվածներից շատերը ցուցանակներ են կրում այն անձանց անուններով և լուսանկարներով, ովքեր անհետացել կամ գերի են ընկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գործողությունը սկսելուց հետո։
«Մյուսները թափահարում են պստառներ, որոնց վրա գրված է, որ Նեթանյահուն պատասխանատու է ջախջախիչ ձախողման համար և կոչ է անում նրան հրաժարական տալ»,-ասվում է հրապարակման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելում զոհված ռուսների թիվն աճում է
- Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2215-ի
- Իսրայելի պաշտպանության բանակն հայտնում է, որ ավելի քան 120 խաղաղ բնակիչ է գերեվարել ՀԱՄԱՍ-ը