«Չգիտեմ որտեղ կարելի ա աշխատել էս պահին, որ տունդ պահես»․ Արցախից տեղահանված
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների առջև կանգնած սուր խնդիրներից է աշխատանքի հարցը։ Հատկապես գյուղաբնակ շրջաններից գաղթածների համար, որոնք տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել էին ծաղկուն տնտեսություններ հիմնել, անգործ նստելը, իրենց բառերով ասած, մահվան պես բան է։
Արցախից տեղահանված Կարեն Պետրոսյանը՝ յոթ հոգանոց ընտանիքի հայրը, աշխատանք է փնտրում. «Մտածում էի՝ առաջին հերթին տուն լինի, որ երեխաներս մնան, հետո պետք է աշխատել, բա երեխաներին պետք է պահել»։
Արցախում՝ հայրենի Մաճկալաշենում, հող է մշակել, անասուններ է ունեցել, բեռնատար ու տրակտոր է ունեցել, բայց հիմա ակնկալում է ՀՀ իշխանության աջակցությունը՝ ոտքի կանգնելու համար։
«Կառավարությունը մի բան պետք է մտածի։ Ես չգիտեմ՝ որտեղ կարել է աշխատել։ Երևի կառավարությունը պետք է մտածի»,- ասում է Կ.Պետրոսյանը։
Մանրամասն՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում։