Քաղաքական 19:45 14/10/2023 Հայաստան

Իշխանական պրոպագանդիստների հիստերիկ մանիպուլյացիաները. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. 

«Իշխանամերձ պրոպագանդիստերը  հանձնարարություն են ստացել և  մինյանց հերթ չտալով, գրեթե նույն բառապաշարով լրահոս են լցնում՝ ավելի շուտ թունավորում հանրային բանականությունը՝  փորձելով մեղավոր նշանակել և հիմավորել, թե Ադրբեջանի ագրեսիայի և Արցախի անկման պատճառը ԱՀ նախագահի ընտրություններն էին, ավելի կոնկրետ՝  սեպտեմբերի 9-ից 19-ը ընկած ժամանակահատվածը։

Անմեղսունակ, մտավոր հետամնաց կամ անթաքույց ցինիկ պետք է լինել, չտեսնելու համար, որ Հայաստանի ու Արցախի անկման, մեր ազգային աղետի մեկնարկը տրվել է  2018-ին։ Գործարկվել է մի ծրագիր, ուր միահյուսվել են  գունավոր հեղափոխության տեղական տարբերակը,  իշխանության եկածների հանձառությունները, նրանց տգիտությունը, արկածախնդրությունը,  ազգային-պետական շահի զրո գիտակցումը, անձնական ցածր որակները և այլն։

Նվազագույնը բարոյապես բացակա ու բովանդակությամբ կույր պետք է լինել՝ շրջանցելու 44-օրյա պատերազմի դառը պարտությունը, հազարավոր զոհերին, կորսված Շուշին ու Հադրութը և ամենադառը իրականությունը՝ Արցախից ձեռքերը լվացած ՀՀ իշխանությանը։

Դատական տարբեր վճիռներով զրպարտության  և ստախոսության մեջ  մեղադրված,   Արման Բաբաջանյանը Հ1-ի եթերում՝  ստանձնելով Ալիև-Փաշինյանի փաստաբանի առաքելությունը,   փորձում է փրփրաշուրթ պաթոսով «հիմնավորել», թե «Արցախի հարցը թաղել են և սեփական ձեռքերով վաճառել այն բանդիտները/նկատի ունի Արցախի ԱԺ պատգամավորներին/, ովքեր ընտրեցին Շահրամանյանին»։

Մի շարք հայցերով զրպարտության  մեջ մեղադրվող Արման Բաբաջանյանի համար/որքան հիշում եմ սեփական մոր դեմ էլ էր սա ցուցմունք տվել/ ոչ սեփական խոսքն արժեք գոյություն ունի, ոչ՝ պատվախնդրություն, ոչ էլ՝ բարոյականության կարմիր գիծ։

Նրա և ռեժիմի պրոպագանդիստների առջև խնդիր է դրված՝ մեղավորներ նշանակել, ավարտին հասցնել ստանձնած օրակակարգերը,  փրկել  նիկոլի ու խմբակի կաշին։
Այսքա՜ն  մանիպուլյացիա ու ագրեսիվ ցինիզմ, և սա տարածվում է հանրայինի եթերով, ըստ էության հանրային փողերով թունավորելով սեփական ժողովրդին, այն էլ այս ծանր պահին․․․ 
Եվ դուք կարծու՞մ եք, թե ժողովուրդն այդ լկտի սուտը կուլ տալու չափ կույր է կամ՝ հիմար, Արցախն այդ մեկ շաբաթում ընկա՞վ․․․։

Հայ ժողովուրդն ամնեզիայով չի տառապում, փաստերն այնքան ակնհայտ են․ 2022-ի հոկտեմբերին Նիկոլն է  Պրահայում   ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝  որևէ կառույցից կամ երկրից  չստանալով Արցախի ժողովրդի  անվտանգության երաշխիքներ։  Այս հաստատումը նա և իր թիմակիցները կատարել են տարբեր միջազգային հարթակներում՝ կանաչ լույս վառելով ցեղասպանի առջև։

Այս անհավասարակշիռ և դավաճանական հայտարարություններին են հաջորդել թե՜ Արցախի բլոկադան, թե՜ Ադրբեջանական ագրեսիան ու ցեղասպանական վարքագիծը։
Նիկոլը Արցախի ցեղասպանության և հայաթափման մեղսակից  է, հանցավոր նաև ՀՀ սահմանադրությամբ և  Հռչակագրով ՀՀ պարտականություններն ու հանձնառությունները գիտակցաբար տապալելու  համար։

Նիկոլի և օտար օրակարգերի սպասարկության էքստազի մեջ Բաբաջանյանը գերազանցում է ինքն իրեն՝ պնդելով, թե կեղեքվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում «առաքելություն է իրականացնում» և  Հայաստանում գտնվող Շահրամանյանի ու Արցախի 22  պատգամավորների հետ դավադիր ծրագիր են հետապնդում․  վտարանդի ԱԺ կամ Կառավարություն ձևավորելով, նրանք լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը։
Այս «ճարպիկ», հակապետական բառախաղերի մեջ Ա․ Բաբաջանյանը չի ուզում հիշել, որ շուտով  երկրորդ տարին կլրանա,  ինչ Ադրբեջանական զորամիավորումներ կողմից օկուպացված են ՀՀ 120-150 քառկմ  սուվերեն տարածքներ, նաև գրավված են ռազմավարական նշանակության տասնյակ բարձունքներ։ Իսկ խաղաղության մուրացկանն՝ իր միջազգային զրո հեղինակությամբ ու վարկանիշով  չի կարողանում վերականգնել անգամ ՀՀ սուվերենությունը։

Այս «Ճարպիկն» իհարկե չի խոստովանի, որ նիկոլ անունով մի ուրիշ «ճարպիկ»  ԱՄՆ-ԲՐՅՈՒՍԵԼ-ՄՈՍԿՎԱ «բանակցային» լարախաղացությամբ ու  սեփական  «28.000․․, 86․000․․․  քարտեզագիտությամբ»  ու «հրամանատարական» տաղանդով կատարյալ մղձավանջ ու կործանարար քաոս է  ստեղծելՀայաստանում և նրա շուրջ։

Ա․ Բաբաջանյանն ու իշխանության մյուս պրոպագանդիստները հավանաբար չեն լսել, որ նիկոլը «պատրաստ է զիջել, միայն թե՝ չգիտի, թե ինչքան»։

Նա նաև չգիտի, որ օրակարգում, այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցքն է, ու այստեղ մազապուրծ արցախցին ոչ մեղք ունի, ոչ՝ պատասխանատվություն։

Ա․ Բաբաջանյանն ու իշխանության մյուս պրոպագանդիստները հավանաբար չգիտեն, որ դեռ Արայիկ Հարությունյանի նախագահության շրջանում էր Ադրբեջանը հակաահաբեկչական ստորաբաժանումներ կուտակել Արցախի ողջ առաջնագծով։

Ա․ Բաբաջանյանը և մյուս պրոպագանդիստները նաև չգիտեն, չեն լսել, որ սեպտեմբերյան ագրեսիայի նախօրյակին նիկոլը ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի ֆոնին հրատապ հեռախոսազրույցներ էր վարում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի և Վրաստանի բարձր ղեկավարության հետ։

Արցախն ու մեր հաղթանակները նվաստացնող Ա․ Բաբաջանյանն ու մյուս պրոպագանդիստները հավանաբար չգիտեն, չեն լսել, որ Շահրամանյանը ընտրվել է Սահմանադրության և գործող օրենքների համաձայն, իսկ Արցախի նախագահի պաշտոնին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Սամվել Բաբայանը։

Ի դեպ, Հակարիի կամուրջից Հ1-ի տաղավարում հայտնված Ս․ Բաբայանը առիթը բաց չի թողնում չարախոսելու Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին ու զուգահեռ իրեն բանակցող կարգելով ու  հրապարակային ինքնառաջադրվելով  որպես Հայաստանում կազմակերպվող Արցախահայերի առաջնորդ։

Եվ, այնուամենանիվ, քաղաքականությունը ոչ մարտ է առանց կանոնների, ոչ էլ՝ անբարոյականության մրցավազք։  Չեմ պատկերացնում, որ տղամարդ  կամ մարդ կոչվելու իրավունք ունի այն հայը կամ առհասարակ մարդը, ով կարող է այս պահին չարախոսել Բաքվի բանտերում կեղեքվող Արցախի խորհրդանիշերի վրա, մարդկանց վրա, ովքեր հնարավոր սայթակումների կողքին հաղթանակներ ու  արժանապատվություն են տվել Արցախի հողին, հայությանը։

Իսկ Ա․ Բաբաջանյանը գերազանցեց ինքն իրեն՝ պնդելով, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր Հայաստան գալ բժշկական ուղղաթիռով, բայց գերադասեց մերժել․․․
Ասեմ, որ ստի և երեսպաշտության էս հիստերիային անգամ Պետրոսը չդիմացավ․ երեք անգամ տրամաբանական հունի մեջ դնելու անհաջող փորձից հետո, հաղորդումն ավարտվեց 21-րդ րոպեում։

Իսկ իշխանական պրոպագանդիստները շարունակում են հիստերիկ ստով և կեղծիքով, շանտաժով ու ատելության խոսքով, երեսուն արծաթով քայքայել ամեն բան, սոդոմացնել  ու աճուրդի հանել Երկիրը․․․

Ձեր հիստերիան սեղմվող օղակի նշան է․ հաստատ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}