«Հեզբոլլահը» հայտարարել է Լիբանանում իսրայելական բանակի հենակետի վրա նոր հարձակման մասին
Լիբանանի Իսլամական դիմադրության շարժում Հեզբոլլահը հայտարարել է երկրի հարավում Իսրայելի կողմից օկուպացված լիբանանյան Շեբաա ֆերմաների տարածքում գտնվող իսրայելական բանակի դիտակետի վրա նոր հարձակման մասին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, որը տարածվել է սոցիալական ցանցերում:
«Այսօր՝ հոկտեմբերի 14-ի կեսօրին, իսլամական դիմադրության մարտիկները կրկին գրոհել են օկուպացիոն ուժերին պատկանող հսկողության կենտրոնը Բիրքաթ ալ-Նաքարայում՝ օկուպացված լիբանանյան Շեբաա ֆերմաների շրջանում՝ ոչնչացնելով տեխնիկական սարքավորումների մեծ մասը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է, որ վնասազերծել է Լիբանանից ներթափանցելու փորձ կատարած խմբավորումը
- Reuters-ը հաստատել է Լիբանանի հարավում իր տեսանկարահանողի մահվան մասին լուրերը
- Հըզբոլլահը վստահեցրել է լիբանանյան իշխանություններին, որ առաջինը չի հարձակվի Իսրայելի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է