«Հրապարակ». Ո՞վ կնշանակվի Նոր Նորքի թաղապետի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Նոր Նորքի թաղապետի պաշտոնում կնշանակվի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով հայտնի է իր աղմկոտ գրառումներով։ Նա մինչ հեղափոխությունը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներից էր, հիմա «Հանրապետության» ցուցակի չորրորդն է։ Նրա գրառումներից մեկը Հայկ Մարությանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի «խնչելու» գրառման մասին էր: «Էն մամուլի խոսնակին ասեք, որ խլինքը չի կարա խնչի»,- գրել էր Տեր-Մարգարյանը։
ՖԲ-ում հայհոյախոսության առաջամարտիկ Տեր-Մարգարյանը Ժամանակին «քլնգում» էր Փաշինյանի քննադատներին, օրինակ, Սոֆյա Հովսեփյանին էր հիշեցրել իր ստացած պարգևավճարները։ Թաղապետի թեկնածուն 2009-ին ՀԱԿ-ից առաջադրվել էր Երևանի ավագանու թեկնածու, իսկ 2017թ. խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից՝ ԱԺ պատգամավորի թեկնածու։
Ավելի վաղ գրել էինք, որ Մալաթիայում էլ թաղապետ կնշանակվի ԵԿՄ կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը: Մնում է Դավթաշենի հարցը․ Արամ Զավենիչը դեռևս թեկնածու չի գտնում, իսկ Անի Խաչատրյանը, ով փոխքաղաքապետի պաշտոնի թեկնածուներից էր, կդառնա խմբակցության ղեկավար․ ՔՊ-ն դեմ է եղել նրա նշանակմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան