Նեպալի լեռներում ժայռերի խորշն ընկած լեռնագնացուհին Ռուսաստանի չեմպիոն է
Ռուս ալպինիստ Նադեժդա Օլենևան անհետացել է Նեպալում Դհուլագիրի լեռը բարձրանալիս։ Այս մասին հայտնում է The Himalayan Times-ը։
Մարզիկը ընկել է խորշը: Օլենևան 6680 մետր բարձրության վրա գտնվող երեք ալպինիստների խմբի մեջ էր: Նրա հետ բարձրացել են Ռոման Աբիլդաևն ու Ռասիմ Կաշապովը։ Նրանք ծրագրել էին բարձրանալ 8167 մետր բարձրությամբ լեռը։ Արշավախմբի մնացած անդամները գտնվում են բազային ճամբարում: Նրանք նշել են, որ Օլենևան ընկել է մոտ 500 մետր, ինչ ցույց են տալիս GPS կոորդինատները։
Ալպինիստները փորձել են գագաթ բարձրանալ առանց շերպաների աջակցության։ Փրկարարները դուրս են եկել աղջկան որոնելու։ Նախատեսվում է որոնողական աշխատանքներին ներգրավել նաև ուղղաթիռ։
39-ամյա Նադեժդա Օլենևան լեռնագնացության Ռուսաստանի 2022թ. չեմպիոն է:
Հարակից հրապարակումներ`
- Ալպերում գտել են 37 տարի առաջ անհետացած լեռնագնացի դին
- Ֆրանսիայում լեռնագնացներին առաջարկվել է փրկության և թաղման համար գրավ վճարել նախքան լեռ բարձրանալը
- Ռուս լեռնագնացը մահացել է Չեռնոգորիայի լեռներում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան