Պետք չի կարծել, որ ցեղասպանությունը միայն ուղղակի սպանությունն է. Սուրեն Մանուկյան
Դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը գրում է.
«Իմ կողմից նույնիսկ շատ հարգված մարդիկ, քաղաքագետներ ասում են, մի օգտագործեք ցեղասպանություն բառը Արցախում տեղի ունեցածի դեպքում։ Ասեք «բռնի տեղահանություն» կամ «էթնիկ զտում», բայց ոչ ցեղասպանություն։
Ուզում եմ ուղղակի ցիտել Ցեղասպանություն տերմինի հեղինակ Ռաֆայել Լեմկինին։
Genocide has two phases: one, destruction of the national pattern of the oppressed group; the other, the imposition of the national pattern of the oppressor. This imposition, in turn, may be made upon the oppressed population which is allowed to remain, or upon the territory alone, after removal of the population and the colonization of the area by the oppressor’s own nationals.
Ցեղասպանությունն ունի երկու փուլ. մեկը՝ ճնշված խմբի ազգային բնույթի ոչնչացում. մյուսը՝ ճնշողի ազգային բնույթի պարտադրանքը։
Այս պարտադրանքը, իր հերթին, կարող է կիրառվել ճնշված բնակչության նկատմամբ, որին կարող են [նույնիսկ] թույլատրվել մնալ, կամ միայն տարածքի վրա՝ բնակչության հեռացումից և ճնշողի կողմից սեփական քաղաքացիներով տարածքը գաղութացնելու տեսքով։
Պետք չի կարծել, որ ցեղասպանությունը միայն ուղղակի սպանությունն է, դա թիրախ խմբի՝ մեր դեպքում Արեւմտայահության, իսկ հիմա Արցախահայության ազգային բնույթի national pattern ոչնչացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
- Լուիս Մորենո Օկամպո. Լեռնային Ղարաբաղում կատարվող հանցագործությունն աշխարհը պետք է կոչի իրական անունով՝ Ցեղասպանություն
- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ
- Մաուրիցիո Լուպի (Noi Moderati). Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանում ցեղասպանությունից խուսափելու համար
- ՀՀ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ ծանուցելով, որ Արցախում ցեղասպանություն է․Բեգլարյան
- Ցեղասպանություն մեր աչքի առաջ. Բողոքի ակցիա ՄԱԿ-ի դիմաց
- Այսօր աշխարհը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Ցեղասպանությունը կանխելու, 120000 անմեղ մարդկանց փրկելու համար. Վարդանյան
- Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն․ Լուիս-Մորենո-Օկամպոն