
ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի Հայաստանի վրա. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի Հայաստանի վրա։
Ըստ հեղինակավոր Politico պարբերականի այս գիշեր հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինկենը անցյալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հավանականություն, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»: Խոսքը, ըստ պարբերականի, Սյունիքի մասին է:
Հարավային Կովկասի քարտեզին մեկ հայացքը բավական է, որպեսզի հասկանալի լինի, թե որքան խոցելի վիճակում է Սյունիքը և որքան սպասելի է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը։ Եվ, բնականաբար, ոչ մի միջազգային երաշխիք չի աշխատելու։ Միայն ռազմական ուժը՝ համադրված այդ հարձակմանը դիմադրող տարածաշրջանային ուժերի (Իրան-Ռուսաստան) հետ, կարող է կասեցնել դեպքերի նման զարգացումը»։