Ֆրանսիայում լիցեյի վրա հարձակումից հետո ահաբեկչական սպառնալիքի ռեժիմ է մտցվել
Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի ռեժիմ է մտցվել այն բանից հետո, երբ լիցեյում ուսուցիչ է սպանվել: Որոշման մասին հաղորդում է France-Presse-ը՝ վկայակոչելով վարչապետ Էլիզաբեթ Բորնի շրջապատին։
«Վարչապետը որոշել է Vigipirate պլանի զգոնության մակարդակը հասցնել «ահաբեկչական սպառնալիքի»»,-հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով վարչապետի աշխատակազմին։
Որոշումն ընդունվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո։
Ըստ լրատվամիջոցների՝ վտանգի այս մակարդակը ներդրվում է ահաբեկչությունից անմիջապես հետո կամ երբ ահաբեկչական ճանաչված խումբը, որի գտնվելու վայրը պարզված չէ, գործի է անցնում։
Ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու Vigipirate պլանն առաջին անգամ գործարկվել է 1991 թվականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան