Ֆրանսիայում ուսուցչի վրա հարձակումից հետո զինվորները կսկսեն հսկել դպրոցները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է երկրում տեղակայել Sentinelle ուժերի մինչև յոթ հազար անդամ ներգրավել՝ Արրաս քաղաքի դպրոցի վրա վերջերս կատարված դանակով հարձակման պատճառով: Որոշման մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատից տարածված տեղեկատվությանը։
Մակրոնը հանդիպում է անցկացրել երկրում անվտանգության հարցերի շուրջ։
Հայտնի է, որ պետության ղեկավարը որոշել է մոբիլիզացնել մինչև յոթ հազար Sentinelle ուժերի զինվոր, նախատեսվում է նրնց տեղակայել մինչև երկուշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան։
Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, 20-ամյա մի երիտասարդ դանակով հարձակվել է Արրաս քաղաքի Գամբետա լիցեյի աշխատակիցների վրա՝ Պա-դե-Կալե դեպարտամենտում։ Հարձակվողը բերման է ենթարկվել. Պարզվել է, որ հարձակվողը եղել է արմատական իսլամիստների ցուցակում, որոնց հսկում էին ահաբեկչությունները կանխելու նպատակով։
Այժմ մոբիլիզացված զինվորները հերթապահելու են ֆրանսիական դպրոցներում՝ մինչև Մակրոնի առանձին հնձնարարականը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում լիցեյի վրա հարձակումից հետո ահաբեկչական սպառնալիքի ռեժիմ է մտցվել
- Ֆրանսիայում դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով ուսուցիչ է սպանվել, կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան