Սեպտեմբերի 19-ից hետո Արցախում փակվել են ռուս խաղաղապահների 8 հենակետ և 15 ժամանակավոր դիտակետ
ՌԴ ՊՆ-ն շարունակում է տեղեկագրեր հրապարակել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ:
Հոկտեմբերի 13-ի տեղեկագրում ասվում է.
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ԼՂՀ Շուշիի շրջանում գտնվող մեկ հենակետ։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում փակվել են ռուս խաղաղապահների 8 հենակետ և 15 ժամանակավոր դիտակետեր։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից
- Ռուս խղաղապահ զորակազմն Արցախում հաշվառել է 79 միավոր զրահատեխնիկա, 113 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա. ՌԴ ՊՆ
- Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը