Վատիկանի պետքարտուղարը ափսոսանք է հայտնել Պաղեստինի վարչապետին Գազայում տեղի ունեցողի համար.
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեի հետ։
«Կարդինալ Պարոլինն այսօր զանգահարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեին՝ հայտնելու իր ափսոսանքը Գազայում տեղի ունեցողի համար»,-ասվում է Վատիկանի Պետքարտուղարության X սոցիալական ցանցում արած հայտարարության մեջ (նախկին Twitter):
Նա ընդգծել է, որ, ինչպես նխորդ օրն է ասվել՝ բոլոր ներգրավված կողմերին, քաղաքացիական անձինք, հիվանդանոցները և պաշտամունքի վայրերը չպետք է ներքաշվեն հակամարտության մեջ:
Նախկինում Պարոլինն ասել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է Մերձավոր Արևելքում կարգավորման համար անհրաժեշտ ցանկացած միջնորդության։ Նա դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը և միաժամանակ նշել, որ Իսրայելի «օրինական ինքնապաշտպանությունը» չպետք է վտանգի ենթարկի Գազայի հատվածի խաղաղ բնակիչների կյանքը։ Վատիկանի կառավարության ղեկավարը թույլ է տվել նաև Սուրբ Աթոռին միջնորդել պատանդներին ազատ արձակելու բանակցություններում։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում ցուցարարները պահանջում էին վարչապետ Նեթանյահուի հրաժարականը
- Պաղեստինի խնդրի շուրջ կողմերից և ոչ մեկին ձեռնտու չէ հակամարտությունն ավելի սրելը․ Էրդողան
- Վատիկանում աղոթել են Արցախի համար
- Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև