ՄԱԿ. Գազայի հատվածում մեկ շաբաթվա ընթացքում հարձակումների հետևանքով ավերվել է ավելի քան 1,3 հազար շենք
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մեկ շաբաթում ավելի քան 1,3 հազար շենք է ավերվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը՝ հղում անելով Գազայի հանրային աշխատանքների նախարարությանը։
«Ըստ Գազայի հատվածի հանրային աշխատանքների նախարարության՝ այնտեղ ավերվել է 1324 շենք՝ 5540 բնակարանային միավորով։ Եվս 3750 տուն լրջորեն վնասված է և հնարավոր չէ բնակվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որին հղում է անում Ինտերֆաքսը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, «մասնակի վնաս է հասցվել 55 հազար տներին»։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2215-ի
- Բորելը չի բացառել Իսրայելի վրա հարձակումներից հետո տարածաշրջանում հակամարտության ընդլայնումը
- Իսրայելի պաշտպանության բանակն հայտնում է, որ ավելի քան 120 խաղաղ բնակիչ է գերեվարել ՀԱՄԱՍ-ը
- ԱՀԿ. Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 11 բուժաշխատող
- 13 իսրայելցի պատանդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով
- Գազայի հյուսիսից խաղաղ բնակիչների տարհանելու կոչերի մասին տեղեկությունը սուտ է. Սալամա Մաարուֆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան