Լուվրը ռումբի սպառնալիքի պատճառով փակել են
Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, այսօր փակվել է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։
Թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է թանգարանը, կատարվում է հետաքննություն։
Le Parisien-ը հայտնել է, որ 3000 այցելու է տարհանվել։
Թանգարանի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է թանգարանին ու այցելուներին սպառնացող վտանգի մասին նախազգուշացնող գրավոր հաղորդագրություն ստանալու հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է